11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները եւ մուննաթը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այս նկարը գուցե ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։
Այն տեղադրում եմ ոչ միայն ՀՅԴ 131-րդ ամյակի կապակցությամբ։
Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:
 
Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։
Ոչ միայն այն պարտավորությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։
Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։
Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ եւ կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։
 
Տեղադրում եմ, որովհետեւ ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։
Որովհետեւ մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները եւ մուննաթը։
Որովհետեւ մեր ժողովրդի շահը մեկն է, եւ մենք երկուսով անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, վրեժ ունենք, Հայրենիք ունենք։
 
Շնորհավոր, ՀՅԴ-131»։
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ