25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր»․ հայտնիները՝ Արթուր Գրիգորյանի մասին

Ընկերների, գործընկերների համար ծանր է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի կորուստը։ Գրիգորյանը երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է այսօր։ Բազմաթիվ հայտնի մարդիկ գրառումներ են արել ի հիշատակ կոմպոզիտորի։

«Բախտ եմ ունեցել ճանաչել Արթուր Գրիգորիչին: Կարելի է անվերջ գրել` ինչ ենք պահպանել, ինչ ունենք նրա շնորհիվ… Պատմությունից ու արվեստից չջնջվող մարդ»,- գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ: R. I. P.»,- գրել է Արա Մարտիրոսյանը։

«Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ…»,- գրել է Նունե Եսայանը։

«Բարի ճանապարհ դեպի հավերժություն, Մաեստրոս»,- գրել է Ավետ Բարսեղյանը։

«Իր երկրի և երգի անվերջ նվիրյալը: Խորհուրդներիդ պակասը միշտ զգալու եմ Գրիգորիչ Ջան:
Հանգչիր խաղաղությումբ Մեծ Հայ՝ Մաեստրո Արթուր Գրիգորյան»,- գրել է Արամ MP3-ը։

«Իմ թանկ, իմ հարազատ, իմ կարևոր, հանգչիր խաղաղությամբ։ Հոգիդ լույսերի մեջ մնա»,- գրել է Զարուհի Բաբայանը։

«Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն… Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ…

Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((…. Շատ եմ ցավում… Անհայր ապրելը անհավանական ծանր է… Գրկում եմ պինդ- պինդ»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

«Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք…
Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։ Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։ Հոգիդ լույսերի մեջ լինի…»,- գրել է Արսեն Սաֆարյանը։

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ