18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչև 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։

Սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչև 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ։

Սահմանային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը վրան/տնակ/քարե կացարան դիսկուրսը չէ, այլ այն, թե մարտական հերթապահության կրման, պաշտպանության անցնելիս, հակահարձակվողական կամ հարձակվողական գործողություն իրականացնելիս ինչպիսի՞ ելակետային հնարավորություն ունես, ինչպե՞ս ես ապահովում մարտական հենակետի մարտի ընթացքը՝ հետախուզությունից, ենթակառուցվածքներից մինչև թիկունքային ապահովում, անվտանգ տեղաշարժեր և այլն։

Մոդելային, գաղափարական առումով այսօրվա ընտրված ճանապարհը սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն»։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ