04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը

 

 

 

Դեկտեմբերի 21-ին Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի ”Ռոբին Հուդի արկածները” սյուիտը (Erich Wolfgang Korngold – The Adventures of Robin Hood Suite), Սամուել Բարբերի Ջութակի կոնցերտը (Samuel Barber – Violin Concerto) և Ջորջ Գերշվինի ”Ամերիկացին Փարիզում” (George Gershwin – An American in Paris) ստեղծագործությունները։

 

Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Պյոտր Տարչոլիկը։

 

Համերգը ձայնագրվելու է Լեհաստանի հանրային ռադիոյի համար և հեռարձակվելու է ռադիոյով։

 

Նշենք, որ NOSPR-ն այս պահին Եվրոպայի ամենանոր համերգասրահն է, և համերգի տոմսերը վաղուց արդեն սպառվել են։

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ