08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից,հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին ազատեք Բաքվի բանտերից,հետո նոր պարծեցեք «ղազախական արշավանք» նախաձեռնելով։

Ադրբեջանում ընթանում է ՀՀ զինված ուժերի սպաներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը։
Ակնհայտ է,որ Բաքվի հանցագործ ու հայատյաց ռեժիմի կտտանքների հետեւանքով, Իշխան Սարգսյանը «խոստովանել» է, թե «իրենք 2021-ի մայիսին պետք է պայթեցնեին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»։
Սա Բաքվի հերթական զառանցանքն է։
Տո այ ողորմելիներ, ի՞նչ նավթամուղի պայթեցում։

Կապիտուլյանտները «մեռա՞ծ» են,որ ձեր նավթամուղերը պայթեցվեն, այն էլ պատերազմից հետո։
Սրանք նույնիսկ պատերազմի օրերին «ռիսկ չարեցին» նավթամուղեր պայթեցնեն, էլ ուր մնաց՝պատերազմից կես տարի անց։
Աշխատեցրեք մեխանիզմներն ու ազատեք Բաքվի բանտերից ՀՀ զինված ուժերի ծառայողներին, «ՀԱՊԿ մեխանիզմներ աշխատացնողներ» »։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ