Ո՞ւր են ատոմակայանի փողերը. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ին հաջողվեց պարզել, որ Հայաստանի ատոմակայանի ղեկավարության դեմ քրեական գործը հարուցվել է այս տարվա առաջին կեսին:
Ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս, ասենք՝ գնումներ կատարելու կամ նորոգման աշխատանքներ կատարելու դիմաց վճարումների տեսքով:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝յոթ տարի շարունակ ՀԱԷԿ-ից առավել քան խոշոր չափերի գումարներ են դուրս բերվել:
Ավելին՝ թերթի տեղեկություններով՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնցով այդ գումարները դուրս են գնացել, հաստատված են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի ստորագրությամբ: Իսկ, ասենք, կալանավորված ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանի ստորագրությունն այդ փաստաթղթերի վրա չկա, բայց “գործի գլուխը” եղել է նա:
Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ Գագիկ Մարկոսյանը Ռուբիկ Մովսիսյանի մոտ տնօրեն է աշխատել: Ամեն դեպքում, նա ԱԱԾ-ին վստահեցրել է, որ չարաշահումներից եւ “ատկատներից” ոչ մի տեղեկություն չի ունեցել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: