Որքանո՞վ է կոռեկտ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց երկուշաբթի օրը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվելու են ութ միջազգային պայմանագրեր, ԵՏՄ անդմակցության հետ կապված մի շարք օրենքներ, ՀԴՄ-ների հետ կապված օրենքի նախագիծը, “IT” ոլորտի արտոնությունների շնորհումը, Գյումրիի օդանավակայանի օդի տուրքի հետ կապված փաթեթը:
Հարութունյանի խոսքով` գազի հանձնաժողովի /ԱԺ գազի գնի ձևավորման ուսումնասիրության հանձնաժողով-հեղ./ եզրակացությունը ևս պետք է քննարկվի ԱԺ արտահերթ նիստին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին աս դուր չեկավ:
՛՛Թող արտահերթ նիստ հրավիրեն, իրենք այդ խնդիրը լուծեն: Մեզ հետ ի՞նչ կապ ունի գազի հանձնաժողովը: Մեր պայմանավորվածություը ԱԺ-ի հետ այդպես չէ, որքա՞նով է կոռեկտ, որ մենք բերենք, մեր արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկենք, չե՞նք դառնա քննադատության առարկա՛՛,-նկատեց վարչապետը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ նման պրակտիկա կա Ազգային ժողովում, երբ կառավարության ներկայացրած արտահերթի ժամանակ քննարկվել են նման հարցեր:
՛՛Ընդդիմությունը սկսելու է քննադատել: Ես առաջարկում եմ՝ թող իրենք որոշեն, ճիշտ չի լինի խնդիրը կառավարության հետ կապել՛՛,-հավելեց վարչապետը: