25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«2018թ. դեկտեմբերին, իրենց իշխանության կողմից իրականացված գործարքը փորձում են գցել «նախկինների գրպանը»
 
ՀՀ ԱԱԾ-ն, 44-օրյա դավադիր պատերազմի տարելիցի նախաշեմին, որոշել էր քաղաքական պատվերով համերգ-շոուի շրջանակներում, նոր օպերացիա մշակել, որի նպատակը պատերազմի պարտության մեղքերը կրկին “նախկինների” վրա բարդելն է: Այս անգամ անդրադարձել են իրենց կողմից շատ «սիրված» ու կապիտուլյանտի դատարկ PR-ի վերածած ավիացիային։
Այս թեմային գուցե և չանդրադառնայի՝ թողնելով այն համապատասխան մարմինների հետաքննությանը, քանի որ մենք շահագրգռված ենք բոլոր տիպի հացերի պարզաբանման մեջ: Սակայն կապիտուլյանտների շահերի անխոջ պաշտպաններից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտնի սցենարի համաձայն, հարցը նորից քաղաքականացրեց, և բաց տեքստով տարածեց ակնհայտ կեղծ ու շինծու մեղադրանք «նախկինների» հասցեին: Ըստ նրա, ստացվում է, իբր նախկին իշխանությունների օրոք, 2011թ-ին ձեռք են բերվել սպառազինության համար ոչ նպատակահարմար հրթիռներ, դրանց դիմաց վճարելով պետական բյուջեի միջոցներ:
 
Այնինչ, իմ ունեցած ճշգրտված տեղեկությունները վկայում են բոլորովին հակառակի մասին: 2011թ.-ին, մատակարարներից մեկը, ԶՈՒ կարիքների բավարարման նպատակով, ներկրել է ավիացիոն հրթիռներ, որոնց փոքր մասը եղել են պիտանի, ուստի ՀՀ ՊՆ-ն դրա դիմաց վճարել է ողջամիտ գին և վերցրել է սպառազինության: Իսկ հրթիռների խմբաքանակի մեծ մասը 2011թ-ին ճանաչվել է որպես սպառազինության վերցնելու համար ոչ նպատակահարմար։ Բնականաբար, դրանց դիմաց Հայաստանի պետական բյուջեն ոչ մի լումա չի վճարել:
Քանի որ մատակարարված ռազմամթերքը խիստ սպեցիֆիկ է (այն չէր կարող գտնվել այլ քաղաքացիական պահեստում, կամ վերահսկողությունից դուրս այլ վայրերում), և ենթակա է հատուկ պահպանության, ապա մատակարարի խնդրանքով, ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը ընդամենը պահպանության է վերցվել ՊՆ կողմից, մինչև որ մատակարարը կորոշվի դրանց ճակատագիրը (այլ երկիր տեղափոխել և այլն):
 
2011թ-ից մինչև 2018թ. ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը (որը համարվել է մատակարար կազմակերպության գույքը) գտնվել է զուտ պահպանության վերցված վիճակում:
“Թավշյա” իշխանազավթումից հետո, 2018թ. դեկտեմբերին, ՊՆ նոր ղեկավարության կողմից, ըստ էության որոշվել է 2011թ.-ին սպառազինության համար ոչ նպատակահարմար ճանաչված հրթիռները համարել «նորմալ» և վերցնել սպառազինության՝ դրա մեկ միավորի դիմաց վճարելով ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված գումարը (ինչն ավելի բարձր է, քան 2011թ.-ին սպառազինության վերցված հրթիռների համար վճարված գինն էր): Այդ նպատակով ստեղծել են նույնիսկ հատուկ հանձնաժողով:
Եթե ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվեր, որ այս կասկածելի գործարքն իրականացվել է 2018թ. վերջին (այսինքն՝ Նիկոլի իշխանության օրոք), ապա ամեն բան կընկներ իր տեղը, և լրացուցիչ պարզաբանումների կարիք չէր լինի: Իսկ Անդրանիկ Քոչարյանն ուղակի հնարավորություն չէր ունենա բացահայտ մանիպուլյացնել ու կեղծել իրականությունը:
Այս կերպ կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը»:
Այնինչ, այս թատրոնների և խաբեության շոուների ընթացքում, օրեցօր ավելանում են Հայաստանի և Արցախի դեմ ուղղված սպառնալիքները, տուժում են մեր քաղաքացիներն ու պետականությունը: Պատասխանատվության և սեփական անպիտանությունը գիտակցելու ոչ մի նշույլ անգամ չեն ցուցաբերում այսպես կոչվող իշխանությունները»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ