25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծնկած խաղաղություն ուզո՞ւմ են․ եթե այդ խաղաղությունը մեզ պետք է որպես ողորմություն նետեն, թող Փաշինյանը վերցնի և հեռանա մեր երկրից․ Կարին Տոնոյան

Ազատության հրապարակից մեկնարկել է զոհված զինծառայողների ծնողների, հարազատների ջահերով երթը դեպի Եռաբլուր։ Երթից առաջ լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր, «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանն ասաց, որ պատերազմում հանուն հայրենիքի ընկած մեր հերոսները պարտավորեցնում են, որ ոտքի կանգնենք և տեր կանգնենք մեր անկախությանն ու մեր հայրենիքին։

«Մենք անպայման տոնելու ենք Հայոց անկախության տոնը, և հենց զոհվածների մայրերն են առաջինը դրոշը ծածանելու», – ասաց Կարին Տոնոյանը։

Նա Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում անընդունելի համարեց գործող իշխանությունների առաջարկած «խաղաղության օրակարգն» ու այդ նպատակով Թուրքիային ուղղված խնդրանքները։

«Ծնկած խաղաղություն ուզո՞ւմ են։ Եթե այդ խաղաղությունը մեզ պետք է որպես ողորմություն նետեն, թող Փաշինյանը վերցնի և հեռանա մեր երկրից։ Եթե անգամ նա իր իշխանական լծակներով մեզ պարտադրելու է այդ խաղաղությունը, պարտիզանական պայքարը հո կա՞։ Կհասնենք հաղթանակին, ոչ ոք թող չկասկածի», – ասաց Տոնոյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ