05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ժողովուրդն այլևս չի տեսնում իր ապագան Հայաստանում. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է.

Ըստ տարածվող լուրերի նիկոլը Վրաստանում գտնվելիս ցանկություն է հայտնել հանդիպել թուրքիայի նախագահի հետ։ Վերջինս էլ ըստ ամենայնի սա ևս դրական է համարել։ Ավելին, ըստ նույն աղբյուրների, նիկոլը այցի ընթացքում շուրջ 3 ժամով անհայտացել էր և կարելի է ենթադրել, որ հենց թուրքերի հետ էր ինչ որ բաներ բանակցում։

Հասկանում եք չէ՞, որ նման հանդիպումը 3 տարի առաջ լրրվ այլ բնույթ կկրեր, քանզի Արցախը մերն էր, ադրբեջանն էլ մխրճված չէր Հայաստանի տարածքներր մեջ։ Այդ ժամանակ առանց նախապայմանների հանդիպումը կարող էր իրոք դրական զարգացումներ ունենալ։

Իսկ այսօր ցանկացած նմանատիպ քայլ ուղված է միմիայն մեկ նպատակի` ամրագրել ՀՀ-ի ամբողջական կապիտուլյացիան։ Ավելին, նիկոլի ձեռքով փակվելու է նաև ցեղասպանության ճանաչմանը ուղղված քայլերի էջը։

Մենք պարտվում ենք բոլոր ասպարեզներում։

Ու հա, այն բոլոր մարդկանց, որոնք կարծում են թե ավելի լավ են ապրելու թուրքիայի հետ սահմանների բացման արդյունքում, ասեմ հետևյալը. դուք ճիշտ եք, այո` ճիշտ եք։ Դուք ավելի լավ եք ապրելու, ուղղակի թուրքի տակ եք ապրելու, թուրքի տանը սպասարկող եք աշխատելու, թուրքի հետևից զիբիլ հավաքողն եք լինելու։

Այ սա է ձեր ապագան։

Ինչու՞ է ստեղծվում տպավորություն, որ ժողովուրդը համակերպվել է այդ ապագային։ Շատ պարզ, որոհետև ժողովուրդն այլևս չի տեսնում իր ապագան Հայաստանում։

Կորոնավիրուսը իրականում ոչ թե մեզ ոչնչացնող վիրուս է, այլ փրկող։ Եթե այն չլիներ, Հայաստանն արդեն դատարկ կլիներ…

Կյանքումս չեմ ցանկացել որևէ մեկի մահը, բայց ոչ այսօր…

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ