20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Երեք դուդուկահարները՛՛ ՝ Աբովյան փողոցում

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են  վաղօրոք հայտարարված   մրցույթի արդյունքում ընտրված աշխատանքներից  մեկի՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի ‘Երեք դուդուկահարներ ‘  քանդակի նախագծի և արծաթագործ-դիզայներ Արման Դավթյանի   հեղինակած՝ ‘Հուշարձան ընթերցողին’ քանդակի էսքիզային առաջարկները: Նիստին հրավիրվել և մասնակցել են Երևանի գլխավոր ճարատարապետ Նարեկ Սարգսյանն ու անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը։  Նիստի մասին  Henaran.am-ին մանրամասներ են  հաղորդում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկման ընթացքում  անդրադառնալով ‘Երեք դուդուկահարներ’  խմբակային քանդակին, ուր մեկտեղված  են  դուդուկի վարպետներ Ջիվան Գասպարյանը, Վաչե Հովսեփյանն ու Լևոն Մադոյանը, հանձնաժողովի անդամները, ի թիվս դրական այլ կարծիքների, նշել են, որ  նման մոտեցումով առանձնակի շեշտվում է սերունդների միջև կապն ու համերաշխությունը: Մասնագիտական քննարկման արդյունքում Էսքիզային առաջարկը հավանության է արժանացել հանձնաժողովի անդամների կողմից:  Հեղինակին հանձնարարվել է  շարունակել աշխատանքն ու այն հասցնել ավարտին:

Նշենք, որ ‘Երեք դուդուկահարներ’ քանդակը կկառուցվի հովանավորչական միջոցներով և  նախատեսվում է տեղադրել Աբովյան 32 շենքի հարևանությամբ:

Արման Դավթյանի հեղինակած ‘Հուշարձան ընթերցողին’ քանդակի գաղափարը հայ գրատպության 500-ամյակն ու Երևանը 2012թ.  գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն  է,  նպատակը՝ գրքի և ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը։

Ներկայացված էսքիզային առաջարկը նախորդ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների դիտողությունների արդյունքում հեղինակի կողմից  լրամշակված տարբերակն է:

Հանձնաժողովի անդամների մեծամասնության կարծիքով ներկայացված տարբերակում դրական փոփոխություններն ակնհայտ են: ՈՒստի հեղինակին հանձնարարվել է շարունակել աշխատանքը, իսկ հանձնաժողովի անդամներին՝ առաջարկություններ ներկայացնել տեղադրման վայրի վերաբերյալ :

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ