Չարենցը….էրոտիկան ու հանճարի պատվերը…
Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի հիշատակի օրն է: Չարենցի առեղծվածը դեռ ուսումնասիրությունների ու ճանաչողական բնութագրի սահմանագծում՝ անմեկնելի է:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը Եղիշե Չարենցի մեծությունը համեմատում է Արարատի մեծության հետ և նշում, որ եթե Չարենցը չլիներ փոքր ազգի ներկայացուցիչ՝ նրա անունը կհնչեր ինչպես Մայակովսկու կամ Լորկայի անունն է համաշխարհային գրականության մեջ հնչում։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետը հատեց՝ արդի իրականության և չարենցյան դեռևս անտիպ էջերի մասին խոհերի սահմանագիծը: Գրականագետի ուսումնասիրություններ է ամփոփվել են՝ ՛՛Գիրք մնացորդաց՛՛ գրքում: Ի ցավ գրականագետի՝ բանաստեղծի անտիպ գործերին նվիրված այս գիրքը Անահիտ Չարենցի ջանքերի շնորհիվ արգելանքի տակ է:
՛՛Այսօր էլ կան Չարենցի ժառանգության անհայտ էջեր, որոնք գտնվում են մասնավոր անձանց մոտ և տպագրված չեն։ Ժամանակին տպագրվածները՝ 1962-68թթ., 6 հատոր են կազմում, իսկ արդեն անտիպ ժառանգությունը լրացրել են երեք գիրք. 1983թ-ին լույս է տեսել Անահիտ Չարենցի ՛՛Անտիպ և չհրատարակված երկեր՛՛ գիրքը, 1996թ-ին լույս տեսավ իմ կազմած ՛՛Նորահայտ էջեր՛՛ գիրքը, որը բերում է շուրջ 400 նոր վավերագրեր՝ բանաստեղծություն, պոեմներ և այլն, և 2012թ-ին լույս տեսավ իմ կազմած ՛՛Գիրք մնացորդաց՛՛ անտիպ ժառանգությունը, որն առ այսօր կալանքի տակ է՛՛,-նշեց Գասպարյանը:
Գրականագետը Չարենցին իր գրքերից մեկում վերնագրել է՝՛՛Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը՛՛. ՛՛Այդ հայոց բանաստեղծության մայրաքաղաքը հենց Չարենցն էր՛՛,-փաստեց գրականագետը:
Անդրադառնալով կալանքի տակ գտնվող անտիպ ժառանգությանը, որն իր դեպ իր հետ բերել էր և հասցրեց դրանցից մի քանիսն ընթերցել և պատասխանելով այն հարցին, թե արգելքի պատճառը հիմնավորվա՞ծ էր՝ որպես էրոտիկ բնույթ ունեցող գործեր, Դավիթ Գասպարյանը հաստատեց, բայց նշեց, որ դրա բացատրությունն աղջկա կողմից բացարձակ անհիմն է։
՛՛Այո, էրոտիկ բնույթի են, մի վախեցեք դրա մասին ասել, դրանք էնքան մաքուր, ազնիվ գործեր են՛՛,-նշեց նա և հղում կատարեց Չարենցի աշխատությունում գտած մի թղթի, որով Չարենցը պատվիրում էր՝ ինչ էլ լինի, իր այդ ստեղծագործությունները չոչնչացնել։
Սակայն գոյություն ունի ևս մեկ գրառում, որում Չարենցն ասում է. ՛՛Արո՛ւս, պատռի այդ գրվածները, հանկարծ որևէ մեկի ձեռքը չընկնի՛՛։
Գասպարյանի դիտարմամբ՝պահպանելու ամենապարզ ձևը 500 օրինակ ձևական տպագրելն է, ինչն էլ ինքը պետպատվերով հրապարակել է, ինչից հետո աղջիկն աղմկել է և ողջ օրինակները հավաքել և պահ տվել Չարենցի թանգարանում։