11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ նախագահին իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:

Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը:

Մուհամմադ Ռեիսին նշել է, որ Իրանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորին կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ