10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին կրկին դատապարտել են

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին կրկին դատապարտել են` այս անգամ Հրանտ Դինքի եղբորը` Խոսրով Դինքին սպառնալու մեղադրանքով, հաղորդում է “Hurriyet”-ը:

Բանտում գտնվելու պատճառով Սամասթը դատավարությանը չի մասնակցել: Դատարանի որոշմամբ` նա 600 թուրքական լիրայի չափով տուգանք է վճարելու: Դատապարտյալի ներկայիս վիճակը եւ նրա գտնման տեղը հաշվի առնելով` դատավորը որոշել է նրան ժամանակ տալ տուգանքը վճարելու համար, սակայն նվազեցում չի լինի: Տուգանքը չվճարելու դեպքում Սամասթի ազատազրկման ժամկետը կարող է ավելանալ:

Հիշեցենք, որ անչափահասների հարցերով դատարանը Օգյուն Սամասթին դատապարտել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման` կանխամտածված սպանության եւ ապօրինաբար զենք կրելու համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ