Աոաջին բջջի մեջ կյանք է ներշնչել Ինքը Արարիչը. մեծերը՝ Աստծո մասին

Աստվածաշունչը հստակ հայտարարում է, որ մարդը արարչագործության պսակն է՝ ստեղծված Աստծո պատկերով ու նմանությամբ: Աստվածաշունչը հաստատում է նաև, որ մարդը, ըստ մարմնի կառուցվածքի, կազմված է հողից, իսկ մարդկային հոգին’ Աստծո Հոգուց, դա Աստվածության շունչն է: Իսկ ինչ վերաբերում է տիեզերական, բուսական ու կենդանական աշխարհին, Աստվածաշունչը կրկին հաստատում է, որ դրանք Աստծո Խոսքով են ստեղծվել 5-6 օրվա ժամանակամիջոցում, որը, իհարկե, կարող է ընդգրկել միլիոնավոր տարիներ, և այդ տարիների ընթացքում կատարված գործընթացների ուսումնասիրությունը թողնված է գիտնականներին:
Այն մասին, թե բոլոր տեսակներն ինչպես են հայտնվել երկրի վրա, և որքան է տևել նրանց զարգացման, ինչպես նաև մարդու ստեղծման գործընթացը, Աստվածաշունչը ոչինչ չի ասում: Ուստի դարվինիզմը բնագիտական տեսանկյունով չի կարող հակադրվել Աստվածաշնչին:
Նշված պնդումները Դարվինի հռչակավոր ”Տեսակների ծագումը” գրքից են, որտեղ հստակ շարադրված են Աստծո և Տիեզերքի փոխհարաբերության շուրջ նրա ունեցած հայացքները: Այդ գիրքը նա լիովին սրբագրեց և վերջնական փոփոխություններով վերահրատարակեց իր մահից մեկ տարի առաջ: Ուստի դժվար չէ եզրակացնել, որ Դարվինն իր աստվածամետ հայացքներին հարազատ մնաց մինչև երկրային կյանքի ավարտը: Ուշադրության արժանի են հատկապես գրքի բնաբանները, որոնք ներկայացնում ենք հատվածաբար:
՛՛Աոաջին բջջի մեջ կյանք է ներշնչել Ինքը Արարիչը՛՛:
՛՛Նյութական աշխարհի մասին կարող եմ ասել հետևյալը, տեսնում ենք երևույթներ, որոնք ընթանում են խիստ կարգավորված ընդհանուր օրենքներով, որոնք փաստում են ոչ միայն Աստծո միջամտությունը բնության, այլև Նրա ներկայությունը Տիեզերքի ծագման գործում՛՛:
՛՛Բնության մեջ բոլոր տեսակները այնքան նման և այնքան տարբեր են, որ հաստատվում է բոլորի վրա ներգործող օրենքների ազդեցությունը, վերարտադրություն, ժառանգականություն, փոփոխություններ, որոնք կախված են կյանքի պայմաններից, ուղղակի և անուղղակի ազդակներից: Երբ մտածում ենք Արարչի կողմից ստեղծված Տիեզերքի, բնության, կյանքի և բոլոր տեսակի օրենքների մասին, մեր մտածելակերպի մեջ ծնունդ է առնում մեծագույն վեհություն անսահման մեծ Աստծո հանդեպ, Ով ստեղծեց կենդանի էակների անթիվ, սքանչելի ու կատարյալ ձևեր դնելով նրանց ժամանակի, տարածության, օրենքների անփոփոխության սահմաններում՛՛:
՛՛Համարել, որ կյանքը երկրի վրա սոսկ դիպվածորեն է առաջացել, նույնն է, ինչ ընդունել, որ բառարանը կազմվել է տպարանում առաջացած պայթյունի արդյունքում՛՛:
՛՛Ենթադրել, թե աչքն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, ինձ հույժ անհեթեթ է թվում՛՛:
Չարլզ Դարվին
Henaran.am-ը իր ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը: