Կսահմանվի ՛՛Ժողովրդական՛՛ պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը
Կառավարության վաղվա նիստում ընդգրկված է հարց, որով կագավորվում են ՛՛Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության ՛՛Ժողովրդական՛՛ պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալուն առնչվող հարաբերությունները:
- 1. Պատվովճարը նշանակվում և վճարվում է`
1) oրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ՛՛Ժողովրդական՛՛ պատվավոր կոչմանն արժանացած անձանց.
2) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ կոչումներին արժանացած անձանց.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց:
- 2. Պատվովճարը սահմանվում է ցմահ, եթե ՛՛Ժողովրդական՛՛ պատվավոր կոչումից չեն հրաժարվել կամ չեն զրկվել դատական կարգով:
- 3. Պատվովճարը նշանակում, վճարումն ապահովում և պատվովճարի գործը վարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)` իր տարածքային բաժինների միջոցով:
- 4. Պատվովճարը նշանակվում է ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` պատվովճարի իրավունք ունեցող անձի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի մասին տվյալների: Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձին պատվովճարը նշանակվում է ըստ պատվովճար նշանակելու համար դիմումում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում փաստացի բնակության վայրի հասցեի: