14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Շարունակեք տեր լինել մեր քայքայված երկրին ու ջախջախված բանակին. Աննա Մկրտչյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մեր իսկական նախագահ
Հաղթանակած Հայաստանի ու Արցախի խորհրդանիշ։
Իմ ազատ, անկախ ու հայկական պատանեկության ու երիտասարդության երաշխավոր
շնորհավոր Ձեր ծնունդը։
 
Դիմացինի հանդեպ Ձեր հոգատարությունը, սրտացավությունն անբացատրելի է։
Ձեզ ճանաչողները երկու տեսակի են բաժանվում։ Ձեր սատար կանգնող և ուժեղ տեսակին շնորհակալ՝ արվածի համար, մյուսները՝ Ձեր տեսակից սեփական փոքրոգության գիտակցումից խեղդվողներ։
Դուք մեզ սովորեցրել եք՝ Ձեր բարության, հնարավորության կարիք ունեցողներն այն գտնելու են Ձեզ մոտ։ Շատերին տրված բոլոր հնարավորություններից որևէ մեկն անձնային պահանջատիրությամբ չշաղկապող Ձեր տեսակը։
 
Մարդկային բարությանն ու հավատարմությանը չեք դադարում հավատալ։ Ուզում եմ, որ Ձեր բարության ու տրված հնարավորության հասցեատերերը միշտ պատասխանեն պարզ մարդկային շնորհակալությամբ։
Պարոն նախագահ, շատ շատերի կողմից բարձրաձայնվող ու չբարձրաձայնվող խնդրանքն է Ձեզ։ Չհոգնեք մեր հասարակության խնդիրներից, շարունակեք տեր լինել մեր քայքայված երկրին ու ջախջախված բանակին«։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ