Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100, մահվան՝ 1 նոր դեպք
Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 100 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 430-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4503 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1096 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5599-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 48 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 230, փաստացի բուժվողներինը՝ 2601: Մեկ օրում արվել է 3881 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1160290 թեստ: