25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ ցեխ ես շպրտում, այն կարող է նպատակին չհասնել, բայց ձեռքերդ անպայման կցեխոտվեն

Արցախում հայկական ուղղաթիռի խոցումը հերթական լակմուսի թուղթը հանդիսացավ մեր հասարակության ադեկվատությունը գնահատելու համար։

Ուրվագծվեց երեք սեգմենտ.

ա) պետական իրավասու կառույցներ ու միջազգային կազմակերպություններ, անմիջականորեն լծված խնդրի կարգավորման գործին,

բ) մասնագիտական, վերլուծական պրոֆեսիոնալ շրջանակներ, իրավիճակին համարժեք զուսպ, կառուցողական և զուգահեռ աշխատանքով,

գ) վայրահաչող Նազիր-Վեզիրներ, որ իրենց մարմնի մտածող մասի վրա անհոգ բազմած ԶԼՄ-ում կամ սոցցանցերում մտահոգ ձևանալով, աջ ու ձախ ցեխ են շպրտում խնդրով անմիջական զբաղվողների, այդ թվում պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունների վրա։

Ցավալի է, որ թեև խնդրի շուրջ ընդդիմադիր ուժերը ևս կոնսոլիդացիայի և աջակցության կոչեր են հնչեցնում, այդ տերերին սպասարկող որոշ գրչակներ և ԶԼՄ-ներ ոչ ադեկվատ գնահատականներով հավասարը-հավասարի մրցում են խանության գործընկերների հետ։ Չորրորդ իշխանություն լինելը իրադարձությունների վրա ազդեցություն ունենալու կարողություն է, բայց ոչ թանաքի մեջ ընկած ագռավի նման Նազիր-Վեզիրների հայոյախառն զառանցանքների պարբերական հայտնություն։

 

Ինչևէ, վերադառնալով խոցված ուղղաթիռի և նրա անձնակազմի շուրջ բոլորիս հայտնի իրավիճակին, խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների բարդությունն ընկալելու համար հաշվի առնենք հետևյալը.

ա) տարվող դիվանագիտական աշխատանքը ի սկզբանե բարդ էր այնքանով, որ ՛՛բանակցությունների սեղանի՛՛ մյուս կողմում գտնվող Բաքուն մոլագարի ոչ ադեկվատ վարք է դրսևորում՝ անտեսելով միջ.հարաբերությունների կարգը։

բ) Բաքվի ՛՛գամերը ձգելու՛՛ համար Հայաստանը պետք է միջագային հանրության համակողմանի արձագանք և միջնորդություն ապահովեր։

գ)առաջնորդվելով արդյունքի առաջնայնության պահանջով, ընթացիկ աշխատանքների և միջանկյալ արդյունքները չպետք է բարձրաձայնվեին։ Դիվանագիտության համար հանրայնությունը, շոուն շռայլություն է։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին գերատեսչության կողմից միջագային հանրության համակողմանի արձագանքի և միջնորդության ապահովմանը, ապա, այս անգամ, արդյունքն առավել քան խոսուն է։ Կոշտ, հասցեական հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ-ը, ավելի զուսպ, բայց ըստ էության արձագանքեցին ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, այլ կառույցներ, տարբեր երկրների բարձրաստիճան ղեկավարներ: Կազմակերպությունների և առանձին երկրների հետ մնացած աշխատանքը, ինչպես և Ադրբեջանին ուղղված, բայց չհանրայնացված կոչերն ու ճնշումները վերը նշված շռայլության կատեգորիայից են։

 

Բացառիկ կարելի է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ հստակ նշվում էր, թե տարածքի չեզոք կարգավիճակը, թե մատնանշվում է մարդասիրական գործողությանը խոչընդոտողի անունը։ ՛՛Այս հայտարարությունն արդեն իսկ իրարանցում և վայնասուն է առաջացրել Բաքվում և ակնհայտ է, որ ՛՛գամերը ձգելու՛՛ գործը շուտով իր ավարտին է հասնելու։

 Այսպիսով, գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ շուտով ականատես կլինենք ռեակցիա-գործողություն-արդյունք հայտնի շղթայի երրորդ հանգույցին։

 Իսկ մինչ սպասում ենք վերջնական արդյունքին, զսպվածության կոչ կանեմ բոլորին, հատկապես հետաքրքրասեր ԶԼՄ-ներին, ովքեր դիվանագիտական և պաշտպանական գերատեսչությունների աշխատանքին նայում են իրենց իսկ ՛՛թափանցիկության՛՛ պրիզմայով, չցանկանալով ըմբռնել գործառույթների բնույթի տարբերությունն ու յուրահատկությունները։  Չէ՞, որ Հայաստանի նման զգայուն անվտանգություն ունեցող երկրի համար, մինչ արդյունք արձանագրելը տարվող աշխատանքների մասին բարձրաձայնելը նման է “գողին ճանապարհ ցույց տալուն”: Վկա, մեր ռազմագերիների հետ կապված վերջին դեպքերը։

 Հ.Գ. Վերջում, կրկին կոչ անելով ամեն առիթով սեփական պետականությանը ցեխ շպրտող մեր ընկերներին, հիշեցնեմ, որ երբ ցեխ ես շպրտում, այն կարող է նպատակին չհասնել, բայց ձեռքերդ անպայման կցեխոտվեն: Եթե տեսնում եք, որ դիմացինը շարունակաբար չի ցածրանում ձեր մակարդակին, դուք փորձեք բարձրանալ, այլապես անդունդ այլևս անհաղթահարելի կլինի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ