18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նոր նշանակումներ

   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ:
     Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմում հոգևոր սպասավորությունից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում:   Հոգեշնորհ Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանը, ազատվելով Քահանայից պատրաստման լսարանում ստանձնած իր պարտականություններից, նշանակվել է Բանակի հոգևոր առաջնորդության կառույցի մեջ ստեղծված Երկրապահ կամավորականների միության հոգևոր սպասավորության պատասխանատու:
   

Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում,        Արժանապատիվ Տ. Խաչեր քահանա Հարությունյանը` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում,         Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը` Ուկրաինայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Տարոն քահանա Հունանյանը` Գեղարքունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանը` Բուլղարիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Կորյուն քահանա Մաթևոսյանը` Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը` Իրաքի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Տաճատ քահանա Ինջիղուլյանը` Արմավիրի թեմում, Արժանապատիվ Տ. Ղազար քահանա Թորոսյանը` Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Սարգիս քահանա Սարգսյանը` Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Թոփաշյանը` Վիրահայոց թեմում և Արժանապատիվ Տ. Սմբատ քահանա Աբրահամյանը` Տավուշի թեմում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ