01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կարևորն աղմուկն է, որ բթացնի ու խլացնի հող հանձնելու դավաճանության փաստը. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Էս Նիկոլի աղմուկից հետո, երբ մտածող մարդը մտածում եւ վերլուծում է սրա ամոթալի սեփական բանակցային կետն ու կառավարման տարիները ստացվում է հետեւյալը՝ բոլոր նախկին ղեկավարներն, անխտիր, ուզում էին Արցախի հողերը հանձնեին, բայց չհանձնեցին՝ կռիվ տվեցին, պայքարեցին, բանակցեցին, համոզեցին, ժամանակ առ ժամանակ մեր հաղթանակած բանակի շնորհիվ քյոթակեցին վախկոտ թշնամուն ու սրբորեն պահեցին մեր նահատակված հերոս տղերքի արյունով գծված հողերը։
 
Նիկոլը ճղճղում է, աղմկում է, գոռում է, որ ինքը չի ուզում հող հանձի, ինքը հող չի հանձնելու , ինքը հող հանձնող չէ…
 
Բայց հենց ինքը ստորագրեց ու հանձնեց հողերը՝ պահանջածից ու ակնկալածից շատ ավելին։
 
Հ.Գ. Կարևորն աղմուկն է, որ բթացնի ու խլացնի հող հանձնելու դավաճանության փաստը…»:
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ