11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Աժ նախագահը շնորհավորում է Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ շնորհավոր ել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը նախագահին, ի շարս այլ բարեմաղթանքների, մաղթել է ուժ ու կորով` ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության եւ  մեր ազգային իղձերի իրականացման:

“Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար:

Համբերատարությունը, հետեւողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձեւավորում մեր հասարակության մեջ` ամրապնդելով հավատը վաղվա օրվա հանդեպ: Այդ մասին են փաստում նաեւ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները’,- ասվում է երկրի նախագահին ուղղված շնորհավորանքի տեքստում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ