24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլը գնում է վա-բանկ. Ալիևից ստացել է երաշխիք, որ նոր ЧП-ներ չեն լինելու և արդեն ինչ-որ մի բան ստորագրել է. Աշոտյան

Հայաստանի եւ Արցախի վերքերը չեն լավանալու այնքան ժամանակ, քանի դեռ այդ վիժվածքը իշխանության է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է թաքցնել զոհվածների իրական թիվը, նրանց մարմինները, մասունքները: Ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ եւ ենթադրվում էր, որ պատերազմի ժամանակ պետք է գնամ ու մասնակցեմ դիահերձման աշխատանքներին, օգնեմ, որ հարազատներին հնարվորինս շուտ հասնեն իրենց որդիների, եղբայրների դիակները, ինձ այդտեղ չտարան: Պատերազմի 4-րդ օրը ես գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան եւ նրանց մարմինները պահվում են «Սպայկա»-ի սառնարաններում: Ավելին ասեմ, որ կովիդից մահացածների համար կար առանձին դիահերձարան Աբովյան քաղաքում, եւ երբ անձնական դժբախտություն ունեինք, ես գնացի կովիդից մահացած իմ հարազատի դիակը վերցնելու, ես տեսա եւ ինձ պատմեցին, որ ամբողջ դիահերձարանը լցված է նաեւ զինվորների աճյուններով: Դա հոկտեմբերի 3-4-ն էր: Ես չեմ զարմանում, որ այդ վիժվածքները մինչեւ հիմա թաքցնում են մեր տղաների աճյունները, մասունքները»,-ասաց նա:

Աշոտյանը անդրադարձավ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին՝ նշելով. «Երեկ այնքան էր լկտիությունը հելել ուտում Նիկոլին, որ նա ասում էր՝ հպարտ եմ մեր պարտությամբ: Պատերազմի ցավը կարելի է բուժել մեկ դեպքում, եթե մենք Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ոչնչացնենք:

Մարդիկ ասում էին՝ Նիկոլը քարոզարշավ չի անում, կարո՞ղ է չեղարկի ընտրությունները: Այս երկու օրվա նրա պահվածքը վկայում է, որ նա գնում է վա բանկ: Որ նա Ալիեւից ստացել է երաշխիքներ, որ սահմանի վրա նոր մեծ «չեպե»-ներ չեն լինելու, եւ կարծում եմ, որ Նիկոլը արդեն ինչ-որ մի բան ստորագրել է:

Այն փաստը, որ նա թողել է երկրի դարդերը, խնդիրները, ընկել է մարզերում հայալեզու բայց թուրքական քարոզչություն է իրականացնում, վկայում է, որ նրա թիկունքն ամուր է: Իսկ նրա թիկունքում ադրբեջանցի ժողովուրդն է:

Ոնց որ մեկը դուստր ունեն՝ գեղեցիկ, երազանքներով լի, ու ինչ-որ մի տականք այդ աղջկան բռնաբարի ու հետո երեխայի հայրը բռնաբարողին քավոր սարքի: Մոտավորապես նույն բանն է: Նիկոլը բռնաբարում է հայկական երկու պետությունները, մեր ազգային արժեքները, երազները, ու եթե հունիսի 20-ին հանկարծ նա իրեն հռչակի հաղթող եւ մարսի դա, կստացվի, որ հայ ժողովուրդը անգամ սեփական գենի իրավունք չունի, որովհետեւ կստացվի, որ իրեն բռնաբարողին բերել է իրեն քավոր: Տարրական թասիբ պետք է ունենալ»,-հայտարարեփց ՀՀԿ փոխնախագահը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ