15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չինովնիկն ու տնօրենը մերկացվել են կաշառք ստանալու փաստով

ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնյան եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի տնօրենը  մերկացվել են կաշառք վերցնելու փաստով:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից,Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԿՀԴՊ ԳՎ է ներկայացել մի քաղաքացի եւ հայտարարություն տվել, որ 2010-2012 թթ. իր կառուցած՝ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում գտնվող ամառանոցի շինարարությունն օրինականացնելու համար դիմել է մի ՍՊԸ տնօրեն, 1956 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին, որն իրենից պահանջել է 150.000 դրամ գումար, իբր նշված շինարարությունը կատարել է տվյալ ընկերությունով դեռեւս 2010 թ.:
Մմիաժամանակ Հովհաննես Ղ.-ն միջնորդել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ, 1959 թ. ծնված Էդվարդ Ե.-ին՝ համապատասխան գումար տալու դեպքում ավարտական ակտը հաստատելու համար:
Քաղաքացին էլ իր հերթին պայմանավորվել է Էդվարդ Ե.-ի հետ, իսկ վերջինս ավարտական ակտը հաստատելու համար նրանից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:
Միջոցառումների իրականացման ընթացքում՝ հունիսի 28-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի իր ամառանոցում 150.000 դրամ առեւտրային կաշառք վերցնելու փաստով մերկացվել է ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղ.-ն:
Նրա անմիջական միջնորդությամբ քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում մերկացվել է նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ Էդվարդ Ե.-ն:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարները եւ մյուս իրեղեն ապացույցներն առգրավվել են:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ 1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ