Լոնդոնում կպաշտպանեն Հայաստանի պատիվը
Ինչպես տեղեկացանք Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն
Ազատ ոճի ըմբիշներՄիհրան Ջաբուրյանը / 55 կգ / , Դավիթ Սաֆարյանը / 66 կգ /, Հաջիմուրադ Նուրմուհամեդովը / 84 կգ /,
Հունահռոմեական ոճի ըմբշներ Հովհաննես Վարդերեսյանը / 66 կգ /, Արսեն Ջուլֆալակյանը / 74 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 96 կգ /, գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը,
Ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը / 60 կգ /, Արմեն Նազարյանը / 66 կգ /,
Լողորդներ Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը,
Հրաձիգ Նորայր Բախտամյանը,
Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը / 75 կգ /,
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը,
Թաեքվոնդոիստ Արման Երեմյանը / 80 կգ /, նիզականետորդներ Մելիք Ջանոյանը, Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլեեւանյանը, Արսեն Սարգսյանը եւ չորս տղամարդ ու երկու կին ծանրորդ ,որոնց անուններն ու քաշային կարգերը մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան կհրապարակի հուլիսի 12 –ին:
Տղամարդ ծանրորդները Լոնդոն կմեկնեն նաեւ մեկ պահեստայինով` 69 կգ քաշային կարգում : Հնարավոր է նաեւ ,որ նշված մարզիկների շարքը համալրեն եւս երկու աթլետներ : Նախատեսված է վազորդուհի Ամալյա Շառոյանի մասնակցությունը Սանկտ Պետերպուրգում կայանալիք միջազգային մրցաշարում եւ ՌԴ բաց առաջնությունում, իսկ գյումրեցի Սեւակ Եղիկյանը ուղեգրի համար կպայքարի Իսպանիայում հուլիսի 5 –ին կայանալիք մարաթոնյան վազքում: Ընդհանրապես աթլետների վարկանիշային մրցումները իրար կհաջորդեն մինչեւ հուլիսի 18–ը :