21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյուղմթերքի շուկա կգործի նաեւ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետ

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է Կասյան փողոցում վերաբացված գյուղմթերքի շուկայի պայմաններին եւ շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաեւ շուկայի այցելուների հետ:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաեւ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումը:

Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր արդեն քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ. ‘Մեր համաքաղաքացիների կողմից պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը պատրաստ է տարածքներ հատկացնելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նմանատիպ շուկաների կազմակերպման համար: Առաջիկայում նմանատիպ եւս մեկ շուկա կունենանք Կենտրոն վարչական շրջանում: Շուկայի տարածքում նաեւ մշտական հսկողություն է իրականացվելու, որպեսզի տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովվի’,-շեշտել է Տարոն Մարգարյանը ավելացնելով, որ այս կերպ գյուղացիներին հնարավորություն է տրվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին հնարավորություն կտա մայրաքաղաքի բնակչությանն առավել մատչելի գներով ձեռք բերել գյուղացիական արտադրության սննդամթերքը:

Շուկայի աշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատեւ շրջայց է կատարել շուկայի հարակից պուրակի տարածքում, ծանոթացել քաղաքացիների համար ստեղծված հանգստի պայմաններին ու զրուցելով տարեց բնակիչների հետ համոզվել է, որ կատարված ու շարունակվող բարեկարգման աշխատանքները գոհացնում են նրանց:

Կարճատեւ շրջայցի շրջանակում նկատելով Երեւանի 2750-ամյակին նվիրված ցայտաղբյուրի անմխիթար վիճակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է այն ներառել ցայտաղբյուրների վերականգնման քաղաքապետարանի տարեկան ծրագրում եւ կարճ ժամանակում հստակ քայլեր ձեռնարկել ցայտաղբյուրի վերականգնման ուղղությամբ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ