25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 67, մահվան՝ 10. նոր դեպք

Հայաստանում մայիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 67 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 927-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4333 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան այլ դեպք չի գրանցվել: Մայիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1060 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5393-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 445 է, ընդհանուր առողջացածներինը՝ 208 899, փաստացի բուժվողներինը՝ 6635 (մեկ օրում նվազել է 388 -ով): Մեկ օրում արվել է 2377 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 039 050 թեստ:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ