01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 656, մահվան՝ 20 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 215,528-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4087 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1013 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5100-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 882 է, ընդհանուր առողջացածներինը՝ 197,171, փաստացի բուժվողներինը՝ 13,257 (մեկ օրում նվազել է 246-ով): Մեկ օրում արվել է 4284 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 979,060 թեստ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ