01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, առողջացել է 801 քաղաքացի, մահացել է՝ 18-ը: Մեկ օրում կատարվել է 4277 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 969969-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214064 դեպք, որոնցից 195701-ն առողջացման, 4058-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ