12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագծերին». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստին անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն, կրկնելով թուրք-ադրբեջանական քարոզչական նույնաբովանդակ թեզերը, պնդել է, որ «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն» առիթ է Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար:

«Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի իրենց նախագծերի վրա: Մենք որպես Թուրքիա աջակցում ենք դրան»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ