24 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Պաշտպանը արդարադատության նախկին եւ ներկա նախարարներին հրապարակային քննարկմանը մասնակցելու առաջարկ արեց

՛՛Դատավոր-դատախազ-ոստիկան-քննիչ. բոլորն իրար հետ ստեղծել են մի շղթա, որի պատճառով այսօր  ամեն մի փոքր թե մեծ խնդիր դառնում է ցնցում  հասարակության կյանքում:

Այսօր Արդարադատության նախարարության կողմից  ներկայացվել է դատաիրավական բարեփոխումների լայնածավալ ծրագիր: Ինքս 2011-ին, Մարդու իրավունքների օրը ասացի, որ կքվեարկեմ այն ուժի օգտին, ով կտա այդ համակարգի նորմալ լուծումներ: Այսօր ծրագիրը հրապարակվել է, եւ ինքս չեմ կարողանում գտնել տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների գնահատականն այդ ծրագրին: Այս ամենակարեւոր խնդրի շուրջ չկա հասարակական լուրջ քննարկում, եվ, իմ կարծիքով, այդ քննարկումները շատ կարեւոր են՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանը հրապարակային  քննարկման առաջարկ  ուղղեց  արդարադատության երեք նախարարներին՝Դավիթ Հարությունյանին, ով ‘առաջին եւ հիմնադիր  ճարտարապետն է դատաիրավական բարեփոխումների’, Գեւորգ Դանիելյանին, ով մաս է կազմել այդ բարեփոխումների ընթացքին, եվ Հրայր Թովմասյանին, ով այսօրվա նախարարն է:

՛՛Այս երեք մարդիկ պիտի կայացնեին դատաիրավական համակարգը, եւ հիմա հասարակությունը պարտավոր է նրանցից պահանջել լուծումները՝ թե ինչու անկատար է դատաիրավական համակարգը՛՛,- ընդգծեց պաշտպանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ