18 Մայիսի, Երեքշաբթի, 2021
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 298, մահվան՝ 19 նոր դեպք

virus-3

Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 818-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 3895 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 982 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4875-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1551 է, ընդհանուր առողջացածներինը՝ 189 017, փաստացի բուժվողներինը՝ 14 924 (մեկ օրում նվազել է 1272-ով): Մեկ օրում արվել է 2176 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 937 603 թեստ:
 
KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ