23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1192, մահվան՝ 37 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 196 044-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3575 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 14 դեպք: Ապրիլի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 918 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 37 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4493-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 856 է, ընդհանուր առողջացածներինը՝ 175 401, փաստացի բուժվողներինը՝ 16150  (մեկ օրում ավելացել է 299-ով): Մեկ օրում արվել է 4976 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 869 652 թեստ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ