15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեկդ սրանց հասկացրեք, որ եթե մի ապօրինություն են անում ու այդ ձևակերպման սկզբում նշում «իրավունքի ուժով», ապա դրանով այդ քայլի վտանգավորությունը որևէ ձևով չի մեղմվում

Մեկդ սրանց հասկացրեք, որ եթե մի ապօրինություն են անում ու այդ ձևակերպման սկզբում նշում «իրավունքի ուժով», ապա դրանով այդ քայլի վտանգավորությունը որևէ ձևով չի մեղմվում։

Մի ամբողջ շաբաթ դրել-մտածել են, թե որ օրը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակեն, իրավիճակից ինչ որ ելք գտնեն, հետո որոշել են, որ իրավական առումով մի խուճուճ ձևակերպում կանեն՝ կանցնի կգնա։

Թքած թե զորավարժությունն ինչ աննկատ ձևով «սղացրին» ու վաբշե թքած, որ բանակի համար նման կարևոր իրադարձության մասին, դրա մեկնարկից մի քանի օր առաջ լրագրողները պաշտպանության փոխնախարարին հարցրին, իսկ վերջինս մի կերպ մտաբերեց զորավարժությունների հստակ օրը և դրա նպատակը։ Դե դա իրենց համար ոչ կարևոր է, ոչ էլ հետաքրքիր։

Կարևորը «սվոյսկի» դեմքերին՝ քմահաճույք կատարողներին, ցանկացած գնով, «իրավունքի ուժով» պաշտոնների նշանակելն է, իսկ ըմբոստներին վարկաբեկելն ու որքան հնարավոր է արագ ասպարեզից հեռացնելը։ Գրում է  Արցախի Հանրապետության նախագահի անվտանգտության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ