28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամեն քայլափոխի մարդկանց իրավունքներից բարբաջող եւ հպարտ քաղաքացուց խոսող Նիկոլը նրան առնվազն պաշտոնանկ չի՞ արել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի աթոռը զբաղեցնող, նիկոլյան խունտայի կարկառուն անդամ Հակոբ Արշակյանը փորձելով արդարանալ հրապարակավ լրագրողի վրա հարձակվելու մեջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։ Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։ Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»։։

Ու մի պարզ հարց է ծագում՝ ինչ է, Արշակյան կոչված երուույթը դեռ հրաժարական չի՞ տվել, ավելին՝ դեռ կալանավայրում չէ՞, որ կարողանում է ֆեյսբուքներում ինչ-որ տափակություններ գրել: Ի՞նչ է, ամեն քայլափոխի մարդկանց իրավունքներից բարբաջող եւ հպարտ քաղաքացուց խոսող Նիկոլը նրան առնվազն պաշտոնանկ չի՞ արել, հարցնում է Իրավունքը։ Այն պարզ պատճառով, որ Արշակյանը միանգամից երկու հանցանք է գործել: Նախ՝ հարձակվել է քաղաքացու վրա՝ նրան ֆիզիկական եւ նյութական վնաս հասցնելով: Եվ երկրորդը հետեւյալն է. լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Արշակյանն իր վրա հարձակվել է, քանի որ լրագրողը մոտեցել է նարն եւ մասնագիտական հարց ուղղել՝ «Ինչո՞ւ է նախարարը աշխատանքային ժամին սրճարանում»: Այսինքն, հարձակումից զատ, նախարար կոչվածը կոպտորեն ոտնահարել է նաեւ լրագրողի մասնագիտական իրավունքը: Վերջապես, այս ծանր օրերին աշխատելու փոխարեն սրճարաններում թրեւ գալն արդեն իսկ պետք է լիներ բավարար պատճառ, որ Արշակյանը պաշտոնանկ արվեր:

Ու հիմա, պատկերացրեք. միջադեպին արձագանքել են նաեւ բազում միջազգային լրատվամիջոցներ՝ ֆիքսելով, թե Հայաստանն այն երկիրն է, որտեղ նախարարները կարող են քեֆը տված պահին հարձակվել քաղաքացիների, առավել եւս՝ լրագրողների վրա, եւ երկրի ղեկավարությունը քայլ անգամ չի անում տվյալ պաշտոնյային անմիջապես կալանավորելու համար: Սա, իհարկե, Արշակյանի եւս մեկ զանցանքն է՝ խայտառակ կերպով գցեց երկրի առանց այն էլ հողերին հավասարեցվցած վարկանիշը: Նաեւ եւս մեկ անգամ պարզ դարձավ, թե Նիկոլ կոչվածը ուր է հասցրել Հայաստանն իր խունտայով: 

Չնայած, հազարավող պատանիների «գլուխներն ուտելուց» հետո լրագրողի վրա հարձակվելն այն ի՞նչ մի արտառոց բան է, որ Նիկոլի թիմակիցներն իրենց զերծ պահեն այդ «հաճույքից»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ