23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատարանը Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ մարտի 18-ին, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի և գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը գործով երկու ամբաստանյալների մահվան հանգամանքն է։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին դատարանը վերացրեց։

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետեւանքով։

Նշենք, որ Սամվել Գալստյանը մահացել է 2021 թվականի հունվարի 10-ին, Սերգո Կարապետյանը՝ 2021 թվականի փետրվարի 18-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Նշենք, որ Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ