Հայաստանը «Կովիդ 19» հավարակի պատվաստանյութի ձեռքբերման որևէ պայմանագիր չունի. ՀՀԿ
Հայաստանը «Կովիդ 19» հավարակի պատվաստանյութի ձեռքբերման որևէ պայմանագիր չունի։
Հայաստանի Հանրապետությունում համավարակի հետևանքով ստեղծված ծանր պայմաններն ու առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը շարունակվում են։
Օրհասական է մնում խնդրի արագ լուծմանն ուղղված արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Համաշխարհային առաջատար առողջապահական համակարգերում համավարակի դեմ պայքարի արդյունավետ եղանակ է համարվում պատվաստման գործընթացի արագ ու արդյունավետ իրականացումը։
Այս կապակցությամբ ՀՀ-ում տիրող իրավիճակի համալիր գնահատման համար ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից հարցում է իրականացվել առողջապահության նախարարություն։
Հարցման արդյունքներով պարզ դարձավ, որ՝
? մինչ այս պահը ՀՀ-ում առկա է 1030 անձի համար պատվաստանյութ, որը տրամադրվել է որպես նվիրատվություն։
?Մինչ այս պահը նախարարությունը չի կնքել պայմանագիր աշխարհում արդյունավետության ամենաբարձր ցուցիչով դասվող պատվաստանյութերից մեկի՝ «Sputnik-V»-ի ձեռքբերման համար։
Նախարարությունից հայտնել են միայն բանակցությունների փուլի մասին։
?Հարցման իրականացման պահին, ըստ էության ՀՀ-ն չունի որևէ պայմանագիր, որևէ պատվաստանյութի ձեռքբերման համար։
Այսպիսով՝ ավելի քան մեկ տարի տևող համավարակն ու ավելի քան հինգ ամիս համավարակի դեմ պատվաստանյութերի առկայության պայմաններում, ՀՀ իրավասու մարմինների անգործությունը շարունակվում է։
Գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն առկա են ոչնչով չհիմնավորվող հավաստիացումներ «բավարար քանակի պատվաստանյութերի ձեռբերման մասին»
Կից ներակայացնում ենք Նախարարության պատասխանը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Հանրային ընդունարան