23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներկայիս վարչակազմը միշտ քննադատել է «ուռճացված» հաստիքների առկայությունը. Միքայել Սահակյան

Միքայել Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վերջին շուրջ 2 շաբաթվա ընթացքում ԶԼՄ-ը հեռուստատեսությամբ, էլեկտրոնային տարբեր կայքերի հրապարակումներով անդրադարձան Երևանի ավագանու 16.03.2021թ-ի նիստի օրակարգում ընդգրկված հաստիքների կրճատման ու ավելացման թեմային, այդ թվում իմ վերլուծականին, սակայն մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, նրա ոչ մի ստորաբաժանում պաշտոնապես չի անդրադարձել բարձրացված խնդրիրներին: Սա նշանակում է՝ կամ իրենք չեն հետևում ԶԼՄ-երի գործունեությանը (վստահ եմ՝ հետեւում են) կամ համաձայն են այն դիտարկումներին, որ իմ՝ փաստերի հիման վրա կատարված վերլուծություններն ու բերված փաստարկները ճիշտ են, չէ՞ որ լռությունը համաձայնության նշան է:
 
Փաստորեն, ստացվում է՝ ընդունում են, որ իմ հանդեպ կատարվում է քաղաքական հետապնդում. անհիմն կրճատում են իմ հաստիքը՝ հիմնավորելով, որ արտաքին կապերի վարչության պետի տեղակալի հաստիք պետք չէ, քանի որ այդ գործառույթները կարող են իրականացնել վարչության 2 բաժինները, այն պարագայում, որ վարչության պետի վերջին 2 տարում տրված հանձնարարականների շուրջ կեսն ինձ է մակագրվել, իսկ մնացածը՝ վարչության 2 բաժինների պետերին, առնվազն անլուրջ է, առավել ևս, ինչպես նշել եմ՝ աշխատակազմում 1 և ավել տարի է, ինչ առկա են համայնքային ծառայության գլխավոր խմբի բազմաթիվ թափուր հաստիքներ: Եթե այդ հիմնավորմամբ առաջնորվել, ստացվում է, որ յուրաքանչյուր հաստիք կարելի է այդ «տրամաբանությամբ» կրճատել։ Էլ չեմ ասում, որ 12 տարի նման հիմնավորում չէր ներկայացվում, վերջում պարզվում է՝ իբր այդ հաստիքն ավելորդ է։ Միևնույն ժամանակ ընդունում են, որ 1-2 ամսվա ընթացքում ավելացնում են աշխատակազմի հաստիքներն առնվազն 60-ով կամ շուրջ 10%-ով, այն դեպքում, երբ ներկայիս վարչակազմը միշտ քննադատել է «ուռճացված» հաստիքների առկայությունը, այդ թվում Երևանի քաղաքապետարանի մասով, իսկ այսօր օպտիմալացման քողի տակ շատացնում է տասնյակ հաստիքներ՝ ստեղծելով լրացուցիչ բեռ հարկատու երևանցիների համար: Ի վերջո, ընդունում են, որ այն ինչ կատարվում է, կառավարման արդյունավետության հետ որեւէ աղերս չունի։
 
Չարձագանքե’ք սրանից հետո, քանզի այն կլինի ուշացած խոսք. դուք ընդունել եք իմ ասածները, հերթը Երևանի ավագանու անդամներինն է, մասնավորապես իշխող խմբակցությանը. տեսնենք նրանք ինչպիսի մոտեցում կցուցաբերեն բարձրացված հարցերի վերաբերյալ և ինչ որոշում կկայացնեն:
Շնորհակալ եմ բազմաթիվ արձագանքների համար, այդ թվում համայնքային գործող ծառայողներից: Սա անում եմ նաև ձեզ համար»:
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ