02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մի սելֆիի պատմություն

Մեզ հարց տվե՞լ եք, թե նիկոլ փաշինյանն ինչպե՞ս է Բանակը քանդում։ Այսօր իր մի սելֆիով ԳՇ հրամկազմին զրոյացրեց, բոլորին սուտ հանեց։ Ինքը հերոս Աբաջյանի կեղծ պապիկներ, լեյլա տատիկներ, ստեղծելու մասնագետ է և նման սելֆի անելը խաղ էր նրա համար։ Նրան այդ սելֆին էր պետք` տեսեք, ժողովուրդ, սրանք ոնց են ձեզ խաբում ու ինձ ընդունում։

Այ այդպես նուրբ են քանդում Բանակը։ Կառույցը փլվում է է, երբ այդ կառույցի հիմքը թուլացնում են։ Իսկ Բանակի հիմքը ժողովրդի հավատն է, որը դուր չի գալիս ,,փրկիչ նիկոլին,,։ Ինչպե՞ս կարելի է իրենից բացի մեկ ուրիշ փրկիչ տեսնել։ Ու ահա միակ փրկիչ նիկոլին դիմավորելու սելֆին են ,,համացանցում ֆռռացնում՛՛ ։

Տեսեք, տեսեք, նիկոլին ինչպես են դիմավորում։ Փրկիչը մոռացել է երևի, որ ինքը նրանց բոլորի գերագույն հրամանատարն է և եթե ԳՇ պետից բռնած ողջ հրամկազմի նկատմամբ ինչ էլ անի, իր գործն է բարդացնում, որովհետև ինքն է բոլորի ոչ բարով գերագույնը։ Ինքն է պատասխանատուն և ոչ մեկի մտքով չի անցնելու, որ պատերազմի ընթացքում ԳՇ պետի լռության մեջ իր ցուցումը չկար։

Այնպես որ հետո չասեք, թե արտակ դավթյանը եկավ, դրա համար Բանակը քանդվեց։ Բանակի քանդելու գործընթացը սկսվել է։ Եթե դա չհասկացանք ու արտակներով ընկանք, մենակ Բանակը չի, ամեն ինչ տանուլ ենք տալու։

Հասմիկ Բաբաջանյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ