06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կամ դու կմաքրես երկիրը կեղտից, կամ կեղտը քեզ էլ կկլանի». Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես գնալու եմ 16:00 Բաղրամյանի պողոտա: Ուղղակի քանի որ կյանքում շատ եմ կռիվ արել, ծեծել, ծեծվել, մի քանի բան շատ լավ գիտեմ:

Երբ քո վրա նշան բռնած կրակում են ու դու փորձում ես այդ կրակոցը հետ մղել լավ բանաստեղծությամբ, ուրեմն դու Պուշկինն ես ու հաստատ մեռնելու ես:

Երբ նույն մարդը քեզ խաբում է մի քանի անգամ ու դու նրան մասսայական չափալաղելու ու վրեն թքելու փոխարեն պատրաստվում ես քննարկել իր հետ մի նոր ստի պայմանները, ուրեմն տղամարդկության ու պատվի մասին դու տեղյակ ես զուտ թեորիայի մակարդակով: Պրակտիկ դաշտում դու մարմնավաճառ ես:

Եվ վերջինը: Հայաստանում բնակվող մի զանգված կա, որոնց նույնիսկ պետք չէ փորձել քաքից հանել: Դա նրանց բնական միջավայրն է, քանզի քաքը ընկնելով նրանք ոչ թե փորձում են դուրս գալ, այլ սկսում են հարմարվել, տեղավորվել:

Այսպիսով:

Եթե քեզ հարվածում են՝ պատասխանիր հարվածով:

Եթե քեզ անդադար ստում են՝ նվաստացրու ու ռադ արա քո շրջապատից:
Կամ դու կմաքրես երկիրը կեղտից, կամ կեղտը քեզ էլ կկլանի:

16:00 լինելու եմ Բաղրամյանում»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ