23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դավաճաˊն, դու այլևս չունես իշխանություն . Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«2019 թվական, Մարտի 1
Շուրջ մեկ տարի իշխանության լինելով ՝ ապիկարը այդպես էլ չբացահայտեց 10 զոհերի սպանությունների հանգամանքները։ Փոխարենը հայտարարեց , որ Մարտի 1-ը այլևս բացահայտված է։
Մարտի 1-ի գործով կարգվեցին «մեղավորներ»՝ երկրի նախկին ղեկավարը, բարձրագույն սպայական կազմը, գեներալներ․ 10 զոհերի սպանության հանգամանքների մասին կրկին ոչինչ չպարզվեց։ Փոխարենը փորձ կատարվեց թուլացնել ու գլխատել բանակը, արժեզրկել Արցախյան հերոսամարտը։
 
2020 թվական, Մարտի 1
Պրոտոկոլային ուղերձ զոմբիների աչքերին թոզ փչելու համար և մի քեֆ-ուրախություն։ Իշխանական ընտանիքը , մարտիմեկյան գաղափարախոսը՝ Մարտի 1-ը նշում էր Ծաղկաձորի ռեստորաններում։ Սրանով փակելով այս էջը։
 
2021 թվական, Մարտի 1
Փողոցով իշխանության եկածը՝ Փետրվարի 25-ին փողոցում էլ կնքեց իր կենսաբանական մահը։ Դրանից հետո դավադիր իշխանության առաջնորդը փորձում է կրկին բացել Մարտի 1-ի իր կողմից փակված էջը ՝ կրկին մանիպուլացնելով հասարակությանը։
Սադրիչն այսօր կրկին հիշել է 2008 թվականի Մարտի 1-ը և նորից հանրահավաք և նորից փողոց։
Դավաճաˊն, դու այլևս չունես իշխանություն և վաղուց չես տիրապետում իրավիճակին։
 
Ըստ օդում կախված լուրերի ՝ հոգեկան հիվանդը նոպայի մեջ է։ Բացառապես վարչական ռեսուրսով մարդ հավաքելով ու հրապարակ բերելով հասկացել է, որ դա իրեն չի փրկելու , բերովի մարդիկ իր կողքին չեն կանգնելու»։
 
156277601_163840978883424_831856358427335950_o
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ