23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քանի դեռ կան Խաչատուր Սուքիասյանները, Հայաստանում ներդրումներ չեն լինելու

Խաչատուր Սուքիասյանն այն անձն է, որը հարստացել է խորհրդային Հայաստանի փլուզումից հետո, փող սարքելով խորտակվող տնտեսության ավերակնեիրց, 90-ականների սկզբներին կոպեկներով յուրացնելով «Ռուսիա» կինոթատրոնն ու այլ պետական գույքեր:
Ըստ բոլոր պատմաքաղաքական նորմերի, նրան կարելի է համարել դասական օլիգարխիկ կերպար, չափանիշ, նմուշօրինակ….
Նիկոլ Փաշինյանի Հայաստանում, Խաչատուր Սուքիասյանին շատ չինովնիկներ համարում են ոչ թե օլիգարխ, այլ բարեխիղճ հարկատու, պետականամետ և խոշոր սեփականատեր, գործարար:

Սա տարօրինակ չէ, քանի որ այս անձը կանգնած էր 20218-ի «հեղափոխության» թիկունքում և աջակցում էր նրանց, հետևաբար նաև այսօր չինովնիկ դառածներն էլ նրան են սատարում ու պահպանում:

Տարօրինակ է այն, որ Փաշինյանին ապավինող հասարակության մի ստվար հատված ևս կրկնում է այդ միտքը և աչք փակում Սուքիասյանի ծագումնաբանության վրա: Փոխարները նույն «Նոր Հայաստանում» օլիգարխ են համարում Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որի կարիերայի մասին Ռուսաստանում դասագրքեր են գրում, ներկայացնելով, որպես 0-ից ինքն իրեն ստեղծած, միլարդատեր դարձած և ոչ թե պետական գույքի մասնավորեցման հաշվին հարստացած անձի:

Այսօր արդեն հայտնի է դառնում, որ նույն Խաչատուր Սուքիասյանը գնել է բենզինի և դիզվառելիքի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող RAN oil ՍՊԸ-ընկերությունը: Ընկերություն, որն ապահովում է հարյուրավոր աշխատատեղեր, ամեն ամիս ռեժիմով մուծում հարյուր միլիոնավոր դրամների (մոտ երկու միլիոն դոլարի) հարկ:

Երբեմնի ավտովառելիքի խոշոր ներմուծողի գործերն առանց այս էլ օրեցօր վատանում էին, ժգազով աշխատող մեքենաների ավելացման պատճառով: Ընկերությունը իր գոյությունը պահպանելու համար, սկսել էր փոխարենը ավելի շատ գումար վաստակել ավտոյուղերի և ավտոմասերի ներկրման, վաճառքի և փոխման ծառայություններով:

RAN oil-ընկերությունը հեղափոխությունից հետո հանտնվել էր անելանելի իրավիճակում. «նստել էին կազմակերպության պոչին և ճնշում էին ստուգումներով ու տուգանքներով»:

Եվ ահա եկավ պատմության ավարտը: «Խաչատուր Սուքիասյան» մարդ-կորպորացիան կլանեց RAN oil ընկերությունը և դարձավ ավելի մեծ սեփականատեր, քան կար: Իր համակիր չինովնիկների կողմից ամենաչնչին առավելություն ստանալու պայմաններում էլ անգամ Խ Սուքիասյանը կդառնա շուկայի տիրակալը և կօգտվի մենաշնորհից:

Իսկ հիմա դատեք ինքներդ: Ի՞նչ հետևություններ պիտի անեն սփյուռքահայերը և օտարերկրյա խոշոր, մանր ու միջին կորպորացիաների սեփականատերերը, եթե տեսնում են այս պատմությունը, թե ինչպես է իշխանության սիրելի մեծահարուստը կլանում տեղական ընկերությունը: Ոչ մեկ Հայաստանում ներդրում չի անի:

Հայկ Կիսեբլյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ