ԵՄ-ն է՞ օգնելու անդամակցել Մաքսային միությանը
ԵՄ-ից ՀՀ-ին տրվող 20մլն եվրո բյուջետային աջակցությունը բաշխված է երեք խմբերի. ՛՛Մասնագիտական կրթություն և ուսուցման բարեփոխուման շարունակման և զբաղվածության ծրագրի համար պլանավորված 3 մլն ստանալու ենք, 7 մլն ստանալու ենք 2011թ-ի ազգային գործողությունների ծրագրով ապագա ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստման աշխատանքների փուլ երկուսով նախատեսված գումարները և երրորդ՝ աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների երկրորդ փուլի 12թ-ի համաձայանգրի 8մլն եվրոյով՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ այս ծրագրերի մի մասը շարունակական է, որովհետև մի մասը ասոցացման համաձայնագրի շրջանակներում է տրվում և սրանց հաջորդական ֆինանսավորումն է, որ տրամադրվում է:
՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Եվրաինտեգրման ու ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժոովների համատեղ նիստում հետաքրքրվեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից, թե արդյոք հնարավոր է հաշվարկել, թե եվրոպական բոլոր ինստիտուտներն ինչ օժանդակություն են ցուցաբերելու Հայաստանում եկող տարվա ընթացքում կատարվելիք ծրագրերին:
՛՛Դուք նշեցիք, որ այդ դրամաշնորհների յոթ միլիոն կոմպոնենտը երեք գլխավոր ուղղությունների համար է՝ գնումների համակարգի, տվյալների պաշտպանության համար, խնդրում եմ տալ դրա բաժանումը, բայց նաև մանրամասնեք երրորդի վերաբերյալ՝ մաքսային արժեքների վերանայման համար ասեցիք՝ Եվրամիությո՞ւնն է մեզ օգնելու, բայց եթե հաշվի առնենք, որ Մաքսային միությունում այլ դաշտում ենք լինելու, մի քիչ չեմ պատկերացնում դա՛՛,-հարցրեց Պողոսյանը:
Պավել Սաֆարյանը պատասխանեց. ՛՛Մեր օրենսդրությունը պահանջում է, որ ցանկացած դրամաշնորհ, քանի որ սապասրում է գանձապետարանի միջոցով, ըստ օբյեկտիվության և հնարավորության՝ արտացոլվում է պետական բյուջեում: 2015 թվականի բյուջեում արտացոլվելու է 34 միլիոն եվրո՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ եվրոյով ստաղցվող դրամաշնորհների խնդիր կա: ՛՛Օրինակ՝ այդ երկրներից մի մասի ու մերի բյուջեատային օրացույցերն իրար հետ չեն համընկնում և հաճախ երբ իրենք որոշում են, թե ինչքան գումար պետք է մեզ հատկացնեն, մեր բյուջեն արդեն կայացած է լինում, և գումարների մասը հետո ենք իմանում՛՛,-հավելեց նա:
Միաժամանակ՝ Սաֆարյանն ասաց, որ ամեն տարի բյուջեում այդ գրանտների մասն արտացոլված է լինում: Ինչ վերաբերում է յոթ միլիոնին, ապա փոխնախարարն ընդգծեց, որ դրա առանձնահատկությունը հետևյալն է. ՛՛Ոչ թե երեք միջոցառումներ են, այլ ավելի շատ են, այստեղ գումարը ֆիքսված է, և եթե միջոցառումները չկատարվեն, ապա գումարը կպակասեցվի, այսինքն՝ այդքան մասով տրանշը չենք ստանա՛՛:
Մաքսային արժեքների հետ կապված փոխնախարարը հստակ պատասխան չտվեց, և պատգամավորն ասաց, որ այդ մասին կխնդրի, որ պարզաբանում տա ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: