06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ են անելու ատկատների վերացման համար

2015 թ-ի պետական բյուջեի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ բյուջեով նախատեսված է գիտական աստաիճանի մարդկանց հավելավճարի կրկնապատկում, ինչը սակայն, ըստ նրա, դեռևս բավարար չէ:  Պատգամավորը հետաքրքրվեց, թե բյուջեով նոր դեսպանությունների բացում նախատեսվում է, թե ոչ, և եթե հնարավոր է՝ կարող է փոխնախարարը ներկայացնել, ինչ պատճառով են բարերարները հարաժարվել Իրաքում և Դանիայում ՀՀ դեսպանությունների շինությունների վարձակալության վճարները վճարելուց:


Հաջորդ հարցը այն մասին էր, թե 2015-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-ամյա տարելիցին բյուջեով ինչքան գումարներ է նախատեսվում:
Իսկ վերջին հարցը վերաբերում էր ատկատներին. ՛՛Որոշ ժամանակ առաջ ՀՀ նախագահը կառավարության առջև դրեց խնդիր՝ ձեռնարկել միջոցառումներ բյուջետային անարդյունավետ ծախսերը նվազեցնելու և այսպես կոչված ատկատները վերացնելու և ոչ նպատակային ծախսերը եթե ոչ բացառելու, ապա գոնե նվազեցնելու ուղղությամբ: Կցանկանայի իմանալ, թե ինչ նոր մեխանզիմներ են մշակվել, որոնք կարող են մեզ ապացուցել, որ բյուջետային ծախսումները կլինեն ավելի արդյունավետ և ոչ նպատակային ծախսերը՝ հնարավորինս մինիմալիզացված՛՛

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ գիտության հետ կապված հարցն այն եզակի ոլորտներից մեկն է, որ օրենքի մեջ հստակ ներքին սահմանը ֆիքսված է, և դրանից ցածր որևէ կառավարություն չի կարող սահմանել: Փոխնախարարը նշեց, թե հետևողական քայլերի միջոցով գիտության ֆինանսավորումը 10-12% ավելացրել են, ինչն իհարկե բավարար չէ:


Ցեղասպանության միջոցառումների հետ կապված նա ասաց, որ ստեղծվել է հանձնաժողով, որը ղեկավարում է նախագահը, և հանձնաժողովը ծրագրերն ամփոփելուց հետո կտա հստակ ֆինանսական գնահատականեր, և նոր միայն իրենք հաշվի կառնեն հատկացումները:
Դեսպանություների հետ կապված հարցին նա պատասխանեց, որ ինքն այն մարդը չէ, որ պատասխանեի այն հարցին, թե ինչու են հրաժարվել բարերարները դեսպանության վարձակալության վճարումից, իսկ նոր դեսպանության բացում, ըստ նրա, նախատեսված չէ:


Ատկատների հետ կապված հարցին Ֆինանսների փոխնախարան ասաց, որ ինքը բյուջետային մասնագետ է և իր համոզմամբ՝ դրանց վերացման ճանապարհը թեթև ծրագրային բյուջետավարումն է: ՛՛Երբ ամողջապես անցում կլինի ծրագրային բյուջետավորմանը, կհստակցվեն ծրագրերն իրենց որակական, քանակական չափաքանակով, այդ ժամանակ էլ ատկատները զգալիորեն կնվազեն: Ատկատների վերացումը կարող է կրճատվել կամ վերանալ ծրագրային բյուջետավորման միջոցով՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ