Միտինգավոր մի եղեք. հղիության նպաստների օրենքի բուռն քննարկում Ազգային ժողովում
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ ”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին”, ”Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին”, ”Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով: Քննարկման մասնակիցներից Կարինե Սարգսյանը մի քանի հարց ուղղեց հիմնական զեկուցողին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանին:
Նախ նա հետաքրքրվեց. ”Ինչպես կարող եք մեկնաբանել այն հանգամանքը, որ հավասարության նշան եք դնում մայրության նախածննդյան ու հետծննդյան նպատակային արձակուրդի ու ժամանակավոր անաշխատունակության հետ: Սահմանադրության հոդվածի համաձայն կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ”: Նա նաև հարցրեց, թե ինչպիսի իրավական կատեգորիա է չաշխատող կին հասկացությունը: ”Մենք խոսում ենք գործազուրկների ու աշխատող, բայց չգրանցված մայրերի մասի, ինչպես է իրականացվելու այդ վերահսկողությունը”: Հաջորդ հարցն այն է, թե իրականացվել է համադրություն` ինչքանով են ավելացել եկամտային հարկն ու դրան համահունչ նպաստները:
”Ինչպես կարող եք մեկնաբանել, որ խտրականություն է դրվում կանանց ու տղամարդկանց միջև: Աշխատանքային օրենսգրքի համաձայն` տղամարդը որոշակի ժամանակահատվածում մասնակցում է զորավարճությունների, պետությունը գումար է տալիս նրան, հատուցումն իրականացվում է աշխատավարձին համապատասխան”:
Կարինե Սարգսյանի հարցից հետո ներկաները ծախահարեցին, իսկ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձագանքեց. ”Մենք միտինգի չենք, բոլորդ ազատ եք խոսալու մեջ, բայց միտինգավոր մի եղեք”:
Սմբատ Սաիյանը պատասխանեց. ”Ինչ վերաբերում է նպաստ, թե արձակուրդ, այստեղ որևէ խնդիր չկա, Սահմանադրությունը սահմանում է վճարովի արձակուրդի իրավունք կնոջ համար, իսկ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է դրա իրավունքը, որի համար տրվում է նպաստ: Եթե ելնենք վչարովի արձակուրդի տրամաբանությունից, ապա պետությունն այստեղ պիտի ընդհանրապես գործ չունենք այստեղ, վչարովի արձակուրդը վճարում է գործատուն: Ինչ վերաբերում է հակասություններին, խնդիրը, որ կա, որ ներկայացնում եք, պիտի առկա լինի նաև եվրոպական մնացած երկրներում, և եթե Ավստրիա, Բելգիա… այդ երկրներն այն երկրներն են, որտեղ հարյուր տոկոս փախհատցելու խնդիրը չի առաջանում, մեր երկրի համար էլ չի առաջանա”:
Հակոբ Հակոբյանը կատակեց, որ նախարարության աշխատակցիը պատասխան չտվեց հարցին, թե ինչու երբ տղամարդուն տանում են ծառայության, վճարում են, իսկ ”ինչու մայրը, որ գնում է երեխա բերելու իր պետության համար, հարյուր տոկոս փոխհատուցում չեն տալիս: Այս հարցին չպատասխանեցիք, տղամարդուն հարյուր տոկոս փոխհատուցում ենք, որ ընտանիք պահի, չես կարող այդպես ասել”:
Սաիյանը հավելեց, որ չաշխատող մայր հասկացությունը նախագծով կարգավորված է, ով արձակուրդը սկսելու դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, ձեռնարկատեր կամ նոտար:
Հիշեցնենք, համաձայն փաթեթի` հղիներին տրամադրվող պետական նպաստը կրճատվելու է:
Եթե օրենքն ընդունվի, ապա 2015թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն դրա այն կետերը, որոնք վերաբերում են աշխատող կանանց, իսկ չաշխատող կանանց նպաստ տրամադրելու վերաբերյալ հատվածը ուժի մեջ կմտնի մեկ տարի անց` 2016թ-ի հունվարից:
Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տրվել ”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” և ”Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” նախագծերի փաթեթին: