Նոր սկանդալ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի «անհետացման» հետքերում
Միջազգայնագետ, Փաշինյանի ՊՈԱԿ-ի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը երեկ սկանդալային բացահայտում էր արել՝ ասելով, որ Ղազախստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիները գումարի դիմաց իրեն են տրամադրել Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը, որը նրանց պատվերով տպվել է հենց Հայաստանում:
Անդրանիկ Հովհաննիսյանը պատմել է, որ ադրբեջանցիներն անսահմանափակ հնարավորություններ ունեն Հայաստանի իշխանական բարձրաստիճան օղակներում և կարող են ձեռք բերել ցանկացած օրինական փաստաթուղթ։ Սկանդալից մոտ 24 ժամ անց Հայաստանի ԱԳՆ հանդես եկավ պարզաբանմամբ, թե նոյեմբերի 10-ին, երբ մի խումբ անձիք կառավարություն էին ներխուժել, հափշտակել էին նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը:
Բացահայտման հեղինակ Անդրանիկ Հովհաննիսյանը քիչ առաջ սոցցանցի իր էջում գրել է, որ այսօր Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», և հրամայել է շտապ հերքել տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր։ Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից այլ ելք է առաջարկել. հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, ուշադրություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է 2020թ. նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք:
«Հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ: …Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի մասին»,-գրել է Հովհաննիսյանը՝ ԱԳՆ արձագանքը որակելով «հիմար սուտ»: