03 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Այդ օրը շիրիմիդ կերդվեմ վերադարձնել Հայոց բանակի հպարտություն ու արժանապատվությունը․ Կարին Տոնոյան

timthumb (2)

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշո՞ւմ ես, որդի՛ս, մի քանի տարի առաջ մենք այսպես էինք տոնում այս օրը……… իսկ հիմա……

ՀՈՒՆՎԱՐԻ 28 – ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՆՊԱՐՏ ՈԳՈՒ ՈՒ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՍՏՄԱՆ ՕՐ
Ես այդ օրը ժամը 13.00 կլինեմ Եռաբլուրում: Ո՛չ, չեմ շնորհավորի, դեռ չեմ շնորհավորի, միայն անձայն կշշնջամ շիրիմիդ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին, որպես որդեկորույս մայրերի գնդի շարքային զինվոր և կերդվեմ վերադարձնել Հայոց բանակի հպարտություն ու արժանապատվությունը….

 Հետո բոլորիդ՝ 5000+ զավակներիս վրեժի կրակը աչքերումս կքայլեմ դեպի Հանրապետության հրապարակ ու կմիանամ հայոց նոր զորակոչին, ու թող որևէ մեկը հանդգնի այլախեղել այդ օրվա իմաստը: Ես, եղբայրդ, կինդ, զավակներդ և քո կառուցած «Հայ ասպետ» դպրոցի ողջ անձնակազմը….

Կգամ կանգնելու ամեն հայի կողքին, որ իր հոգում հայրենիք ու Հայաստան ունի…..

ՍՐԲԱՑԱԾ ՇԻՐԻՄՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՆՈՐ ԲԱՆԱԿ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՈՒ ՆՈՐ ԱՊԱԳԱ:

ԴԻՄՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ, ԲՈԼՈՐ- ԲՈԼՈՐԻՆ, ԵԿԵՔ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ