23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի այսօրվա պաշտոնական պարզաբանումը իր հիմնական շեշտադրումներով բառ առ բառ համընկնում է Արցախյան բանակցությունների մասին մեր կողմից քանիցս տրված տեղեկատվության հետ։

Պոպովը փաստեց, որ՝

Կարգավորման ոչ մի հիմնարար սկզբունքի եւ էլեմենտի մասով մենք երբեք որեւէ բան չենք թաքցրել ժողովրդից։

Մինչեւ 2018 բանակցված փաստաթուղթը, լինելով փոխզիջումային, մշտապես ներառել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները։

Արցախին տրվելու էր միջանկյալ կարգավիճակ, որն անհամեմատ բարձր էր իր ունեցած դե ֆակտո կարգավիճակից։

Արցախի վերջնական կարգավիճակի հարցը եղել է բանակցային գործընթացի անկյունաքարը՝ իր հստակ լուծումով։

Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը կարգավորվելու էր միայն Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո։

Ոչ մի խոսք չի եղել երբեք Ադրբեջանին դեպի Նախիջեւան տրվող

ճանապարհների եւ կոմունիկացիաների մասին։

Մինչեւ 2018 թվական եղել է կանոնավոր բանակցային գործընթաց, որը խաթարվեց Նիկոլ Փաշինյանի պատճառով, ինչը դարձավ աղետաբեր պատերազմի հիմնական պատճառը։

Ռուսաստանը այսպիսով պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը։

Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց նաեւ, որ դավաճանը միջազգային ասպարեզ սպրդած արկածախնդիր սուտասան է։

Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՄԽ ռուսաստանցի համանախագահի Նիկոլ Փաշինյանի հրապարակման վերաբերյալ հերքմանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ