11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Խուճապ․ նոր վարկանիշային հակառեկորդի մասին Փաշինյանին չեն տեղեկացրել․ Փաստ

թերթի տեղեկություններով, ԱԱԾ կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունը, շատ մեղմ ասած, ոգեւորիչ չէ իշխանությունների համար:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին, ըստ այդ հարցման, մոտավորապես 8 տոկոս է: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ցուցանիշի մասին, սակայն, Փաշինյանին չեն տեղեկացրել՝ հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Փոխարենը այս մասին տեղյակ են իշխանական կուլիսներում, ինչը լուրջ խուճապային տրամադրություններ է առաջացրել թե՛ գործադիրում, թե՛ խորհրդարանում:

Բանն այն է, որ իշխանական որոշ շրջանակներ պարբերաբար քարոզչական մանիպուլ յացիայի դասական կանոններով «թեզեր» են հրապարակ նետում, որ եթե այս պահին արտահերթ ընտրություններ լինեն, իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն: Մյուս կողմից՝ նրանք փորձում են առաջին հերթին հենց իրենց փոքրաթիվ կողմնակիցներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համաժողովրդական չէ, որ փողոց դուրս եկողների քանակը մեծ չէ:

Հիմա այսպիսի ցուցանիշի պարագայում անիմաստ են դառնում քարոզչական այդ հնարքները, որովհետեւ նույնիսկ թիմում են հասկանում, որ Փաշինյանի վարկանիշը 2,5 տարում բազմակի նվազել է։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ