15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Սպիտակ ձեռնափայտում՛՛ Հայաստանը ներկայացրել է Հովհաննես Հովհաննիսյանը

 

 2014 թ. հոկտեմբերի 15-ին, Մոսկովյան նահանգային թատրոնում /կույր մարդկանց համար ադապտացված առաջին ռուսական թատրոն/, “Սրտի կանչով” Դիանա Գուրսկայայի բարեգործական հիմնադրամն անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնը:

ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը  /երգեցողություն, դասատու` Մարիաննա Կարապետյան/: Տասնմեկամյա Հովհաննեսը կկատարի Արթուր Գրիգորյանի “Հայ իմ աշխարհ” երգը:

Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում: Փառատոնը կնպաստի նաև երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը: 

Նախորդ տարիներին փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի Բարխուդարյանի անվան երաժտական դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը /դաշնամուր, 2010 թ., 2011 թ./, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը /երգեցողություն, 2012 թ./:       

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ